вторник, 7 февраля 2017 г.

Ինքնաստուգում

1.Հայտնի է, որ թիվը բաժանվում է 9-ի:Ինչ թվանշան պիտի գրված լինի աստղանիշի փոխարեն:
 4032, 7110, 3555,2943 :

2.
Որոնք են կոչվում պարզ թվեր, գրիր առաջին 5 պարզ թվերը:
Այն թվերը, որոնք բաժանվում են մենակ իրան և մեկին կոչվում են պարզ թվեր:

2, 5, 7, 11
3.
Որոնք են կոչվում բաղադրյալ թվեր, գրիր առաջին 5 բաղադրյալ թվերը:

4.
Թիվը վերլուծիր պարզ արտադրիչների`
86
350
3800
4

86    2
43    43
1     

86=2*43


350   2
175   5
35     5
7       7
350=2*5*5*7

3800   2
1900   2
950     2
475     5
95       5
19       19
1
3800=2*2*2*5*5*19

4    2
2    2
1
4=2*2

5.
Նշիր թվերի ընդհանուր պարզ արտադրիչները:

25
և 75-5
12 և 48-2
50 և 100-5

6.
Խորանարդի կողը 12 սմ է: Հաշվիր ծավալը

12 սմ
 





                                   Լուծում
1.                        12*12*12=1728սմ3



7.
Ուղևորությունից առաջ  մեքենայի բաքի մեջ ավելացրել են 29 լ բենզին: Ուղևորության ընթացքում ծախսվել է 35 լ բենզին, ինչից հետո մնացել է 18 լ բենզին: Սկզբում քանի լիտր բենզին կար բաքում:

Մինչ ուղևորությունը – ավելացրին 29 լ բենզին
Ընթացքում ծախսվել է 35 լ բենզին
Մնացել է 18 լ բենզին

Սկզբում կար-? լ բենզին

Լուծում
1.35+18=53 լ  բենզին
2.53-29=24 լ բենզին
Պատ.՝ 24 լ բենզին

8. 
Առանձնացրու՛ պարզ թվերը.
24,102,1011,39,23,31,47,59,734, 1, 53, 101, 998, 29:



понедельник, 6 февраля 2017 г.

Հայոց լեզու 167-176

167. Բ խմբի նախադասությունների մեջ ընդգծված բառերն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի բառակապակցություններում ընդգծված ածականներից և ինչո՞վ են նման:
Ա. Մաքուր սենյակ: -                          Բ.Արագ մաքրեց:
Փափուկ բազմոց: -              …................Մանրամասն պատմեց:
Հատուկ վերաբերմունք: -                     Մեղմորեն ժպտաց:
Հստակ ջուր: -                                          Հազիվ լսվեց:
Երկար օր: -                                            Հպարտորեն խոնարհվեց:
Բ խմբի  բառերը պատասխանում են ինչպես հարցին: Նրանք բայի հատկանիշներ են իսկ ածականները  գոյականների հատկանիշ են:
168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:
Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:
Այս բառերը ցույց են տալիս գործողություն անելու ձևը:
169. Նախորդ վարժության մեջ ընդգծված բառերը գրի´ր: Ինչպե՞ս կանվանես բառերի այդ խումբը:
Անմիջապես ,Մտերմոր, Վաղուց, Ամբողջովին, Լիովին, Բազմիցս, Երբեմն,
Այս խմբի բառերը կոչվում են մակբայ:

170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:
Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:
Շտապ, դանդաղ, հաճախ, հեռու, Ուշ,Կրկին
Կավելացնեմ բայերին
171. Նախորդ չորս վարժություններում կարևորված բառերի խումբը անվանում են մակբայ (մակ-վրա): Փորձի´ր բացատրել այդ անունը:
Բայի վրա ավելացող հատկանիշ
172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:
Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերին (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության (... շինություն) դուռը, որտեղ նրան բանտել էին (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:
173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:
Մրջյունների մի տեսակը թափառաշրջիկ կյանք է վարում: Դրանք գիշատիչ, քոչվոր մրջյուններ են:
Ջունգլիների բոլոր կենդանիները փախել են քոչվոր մրջյունների բանակից:
Մինչև անգամ հսկա  փիղը շտապեց գլուխն ազատել նրանցից:
Վա՜յ քնած ճանապարհորդ թափառաշրջիկ. մրջյունները նրանից միայն կմախք թողեցին:
174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:
Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում –անտառ որս անել:
Հյուրերն իջան-իջնել պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն-զբոսնել  այգում:
Ափին –ափ ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով-երտասարդներ:
Խառը մտքերը անտառում –անտառ էլ հանգիստ չեն տալու-չտալ  ինձ:
Նախադասությունը իմաստ չի ունենում:
175. Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա´. ի՞նչը փոխվեց:
Իշխանը գոհացավ այդ խոսքերից և առատ վարձատրեց ծերունուն:
Իշխան գոհանալ այդ խոսքեր և առատ վարձատրել ծերունի:
Նախադասության իմաստը կորավ:


Բառերն ըստ իմաստի բաժանվում են տարբեր խմբերի:
Առարկա ցույց  տրվող բառերը կոչվում են գոյական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը՝ ածական, գործողություն ցույց տվող բառերը՝ բայ, գործողության հատկանիշ ցույց տվող բառերը՝ մակբայ և այլն:
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական:

Գոյական
176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):
Օրինակ՝
լուծել - լուծույթ, լուծում
սպասել - սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:
Իշխել-իշխանություն, իշխան
Բժշկել-բժիշկ, բժշկություն
 Բացել-բացում
Ուսուցանել-ուսուցիչ, ուսում
Ճեղքել-ճեղք
Պահել-պահակ, պահարան
Հյուսել-հյուս
Բանել-բան
Գրել-գիր, գրիչ, գրություն, գրող
Գործել-գործ
Զգալ-զգացողություն, զգացմունք
Հարցնել-հարց