среда, 16 декабря 2015 г.

Յուրի Սահակյան

ԱՌՎԱԿՆ ՈՒ ԳԵՏԸ
Առվակն ասաց.
- Այ Թարթառ,
Ինձ էլ առ ու քեզ հետ տար,
Բայց ոչ մարգերը օտար...
Կուզես քարոտ լանջով տար,
Կուզես ահեղ կիրճով տար,
Բայց ոչ հանդերը օտար...
Կուզես ձորում կուտակված
Ավազով ու խիճով տար:
Տար ինձ՝ ուր կկամենաս,
Տար ինձ՝ ինչքան կամենաս,
Տար ինձ, տար,
Տար ինձ, տար,
Բայց ոչ մարգերը օտար,
Բայց ոչ հանդերը օտար,
Տար ինձ, տար,
Տար ինձ, տար...

ԵՐԵՔ ՓՉԱԿ, ԵՐԵՔ ԲՈՒ...
Երեք փչակ, երեք բույն,
Երեք բնում՝ երեք բու:
Ամեն բնում՝ ձու, ձու, ձու,
Ամեն բնում՝ բու, բու, բու:
Առաջինում՝ բվաձու,
Երկրորդում էլ՝ բվաձու,
Երրորդի մեջ՝ բվաձու...
Չորորդը չկա՜:

Ի՜նչ երջանիկ բվերեն,
Ի՜նչ սիրունիկ ձվեր են,
Ձվից կելնեն ու կերգեն
Բվիկները բվերեն...


ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿՆԵՐ
Ավելն ասաց ավելին՝
Չփափագես ավելին,
Քանի սենյակ էլ մաքրես՝
Չես հասնի ցախավելին:
Լավաշն ասաց լավաշին՝
Հրավիրված եմ խաշի,
Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
Կարծումեմ շատ չի քաշի:

 Հանելուկ
Տանն էլ է տանը,
Դրսում էլ է տանը,
Աճպարար հո չէ՞
Այդ անպիտանը:

четверг, 3 декабря 2015 г.

Ձյուն

Ձյուն

Ես այսօր առավոտյան զարթնեցի և տեսա , որ ձյումախառն անձրև էր գալիս , իսկ երբ որ հագնվեցի արդեն սկսվեց ձյուն գալ : Ես շատ եմ սիրում ձյուն և  ուրախացա :Հետո գնացի դպրոց : Ես շատ էի ուզում ձնագդիկ խաղալ, բայց չէի կարող, որովհետև դաս էի անում:

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյան
Բարև ես Գևորգն եմ: Մենք գնացինք Մուշեղ Գալշոյանի դպրոց, թանգարան և երկու ամրոց: Ես իմացա , որ հիմա Մուշեղ Գալշոյանի  դպրոցում ավելի քիչ աշակերտ է սովորում ,  քան հին ժամանակներում: Այդ ժամանակ մոտ  500, 400 աշակերտ  կար: Իսկ հետո գնացինք թանգարան:Այնտեղ կային նրա հագուստները , նաև կար մի բեմ և դաշնամուր: Թանգարանից հետո գնացինք ամրոց: Այնտեղ մենք հաց կերանք և շարունակեցինք ճանապարհորդությունը դեպի մյուս ամրոց: Բայց այդ երկու ամրոցներն էլ քանդված էին: Ամրոցներից հետո մենք գնացինքն  եկեղեցի: Մենք շատ լավ անցկացրինք մեր ճամփորդությունը:


среда, 25 ноября 2015 г.

Հարթվայրեր , բլուրներ , լեռներ

1.    Ի՞նչ է հարթավայրը:
2.    Ի՞նչ է բլուրը:
3.    Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:
4.    Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը
5.    Որտե՞ղ է հեշտ ապրելը հարթավայրերում, թե լեռներում:
6.    Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:
1.Հարթ տարածություններին անվանում են հարթավայր:
2. Հարթավայրի բարձրացած մասը կոչվում է բլուր:
3. Լեռները նման են բլուրների, բայց ավելի բարձր են:
4. Ստորոտ, լանջ, գագաթ:
5. Հարթավայրերում ավե հեշտ է ապրել:

6. Հարթավայրերում մարդիկ հող են մշակում , քաղաքներ, գործարաններ են կառուցում , իսկ լեռներում անասնապահությամբ են զբաղվում : 

пятница, 6 ноября 2015 г.

Մայրենի

Ինչի համար են բառարանները

Բառարանը անհրաժեշտ է լինում ,երբ գիրք ենք կարդում  և որևէ բառ չենք հասկանում :Այդ ժամանակ օգտվում ենք բառարանից : Բառարաններում կան շատ բացատրված բառեր: Ես հաճախ օգտվում եմ բառարանից:



Իմ դպրոցը

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նոր դպրոցում : Մենք գնում ենք ճամփորդությունների  , լողում ենք, տեխնոլոգիա ենք պարապում , բնագիտություն , հայրենագիտություն ենք սովորում և խելացի մուլտֆիլմեր ենք նայում:



4-2 դասարանում գործող կանոնները
1.Սեբաստացին երբեք չպետք է ստի :
2.Մեկը խոսի , տասը լսի:
3.Սեբաստացին պիտի միշտ լսի ուսուցիչներին:
4.Սեբաստացին պիտի դասամիջոցներին չվազի:

5.Սեբաստացին չպիտի ուշանա դասերից : 
Ինքնաստուգում #4
2կգ=   2000գ
14ց=   1400 կգ
6տ= 6000  կգ=   6000 000   գ
11կմ=   11000     մ
2դմ=   20      սմ
130մմ=13    սմ
4շաբաթ=280   օր
Հաշվիր հարցերով
190×10+(243624:6-46)=42458
1.                       243624:6=40604
2.                       40604-46=40558
3.                       190*10=1900
4.                       1900+40558=42458
Մառան, Նինան, Նորան միասին  ունեն 6220 դրամ:  Նինայի գումարը Մառայի գումարից   60 դրամով ավել է, իսկ Նորայինը՝ 160 դր.-ով:Որքա՞ն գումար ունի Նինան:
Համառոտագրիր /հատվածներով/
­­­­­­Մառա ______
Նինա _______  ___60
Նորա ________   __________160
Լուծում՝
1.6220-60-160=6000
2.6000:3=2000
3.2000+60=2060

Պատասխան՝ 2060
4.Գրիր հաջորդը և նախորդը:
6089-6090-6091
999.999-1.000.000-1.000.001
96.998- 96999-97.000
5.                       420000-ից  հանիր 600-ի և 700-ի արտադրյալը:
600*700=420.000

420000-420000=0

четверг, 5 ноября 2015 г.

Մխիթար Սեբաստացին

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. Սեբաստիա քաղաքում:Սովորել է Սուրբ նշան վանքում: Նրա իսկական  անունը եղել է Մանուկ, բայց հոգևորական դառնալուց հետո դարձել է Մխիթար:  Հետո գնացել է Էջմիածին,  բայց այնտեղ նրա հետ վատ են վարվել և նա տեղափոխվել է Սևանի վանք, այնտեղից էլ Սեբաստիա:
1701 է. Պոլսում  բացում է իր կրոնական միաբանությունը , որը ուներ 10 անդամ:  1706 թվականին այն տեղափոխվում է Վենետիկ :
Իսկ 1717-ին հատուկ հրովարտակով նրան է հանձնում Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզին :



вторник, 3 ноября 2015 г.

Վիլյամ Սարոյան

Բոլորը գիտեն, որ Վիլյամ Սարոյանը հայտնի հայ գրող է, 
սակայն քչերը գիտեն նրա կյանքի մանրամասները: 
Սարոյանը ծնվել է 1908 թ.ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից 
գաղթած հայ ընտանիքում: Իր հոր մահից հետո մայրը տարավ երեխաներին մանկատուն: Մանկատան ճանապարին փոքրիկ Վիլյամը սկսեց լացել, բայց մայրը ջղայնացավ՝ ասելով, որ նա տղամարդ է և չպետք է լացի: Վիլյամը դադարեց լացել ու հասկացավ, որ նա պետք է տարբերվի բոլոր երեխաներից...