Մխիթար Գոշ
Մխիթար Գոշ- ը եղել է հայ գիտնական, առակագիր, հոգևորական,
մանկավարժ: Ծնվել է 1120–ական թթ, Գանձակում , մահացել է 1213 Նոր Գետիկում : Սովորել սկսել է ծննդավայրում: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է քահանա : Այնուհետև սովորել է Սև լեռան գիտնականների մոտ և ստացել վարդապետի աստիճան : Վերադարձել է հայրենիք և սկզբում ապրել է Գանձակում , հետո տեղափոխվել է Խաչեն , այստեղից էլ՝ Գետիկի վանքը : Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը: Գետիկից ոչ հեռու կառուցվում է և Նոր Գետիկ վանքը և Մղիթար Գոշը հանգրվանում է այնտեղ : Այնտեղ նա բացել է իր դպրոցը : Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր
Գետիկի վանքը նրա անվամբ կոչվել
է Գոշավանք:
Այժմ Գոշավանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում :
Комментариев нет:
Отправить комментарий