Կոկորդիլոսներ
Ամենաերկար սողունը ցանցավոր վիշապ կոչվող օձն է: Այն սովորաբար լինոմ է
6,1 մ: իսկ ամենածանր սողունը ծովային կոկորդիլոսն
է: Խոշոր որձ կոկորդիլոս կարող է կշռել ավելի քան 1000կգ:
Որքան են ապրում սողունները
Սողուններն ապրում են ավելի երկար քան կաթնասուններն և թռչուններն: Ընդանրապես,
խոշոր սողուններն ապրում են տաքարյուն կենդանիներից երկար, և խոշոր կոկրդիլոսներն ու
կրիաները կարող են նշել իրենց 200 ամյակները:
Որտեղ են ապրում սողունները
Սողուններն իրենց բները պատրաստում են տարբեր վայրերրում անտառներում և անապատներում,
դաշտավայրերում և ջրային տարացքներում: Ծովային օձերն ու կրիաները ապրում են օվկիանոսում:
Կոկորդիլոսին սովորաբար կարելի է գտնել լճերում կամ գետերում, որտեղ ջուրն ավելի մաքուր
է: Օձերն ու մողեսները լավ մագլցողներ են և նրանց կարելի է տեսնել ծառերի ճյուղերին,
որտեղ էլ նրանք որսում են իրենց զոհերին: Կան սողուններ, որոնք թաքնվում են գետնի տակ՝
խուսափելով խստաշունչ եղանակից կամ արևի տապից: Մարդկանց մեծ մասը նրանց բարյացկամ
է վերաբերվում, որովհետև նրանք ոչնչացնում են վնասատու միջատներին:
Ինչ արագություն ունեն սողունները
Մեզ թվում է, թե նրանք արագաշարժ են, սակայն քանի որ նրանց մարմինը շարժվում
է մի կողմից մյուսը՝ իրականում սողունները ավելի երկար ժամանակում են անցնում տարածությունը:
Օձի արագությունը 1ժամում 6կմ է, իսկ մողեսինը ՝ 16կմ: Ծովային սողուններն ավելի արագաշարժ
են քան մարդիկ: Սոված կոկորդիլոսը ցամաքում այնքան արագաշարժ է, որ կարուղ է մարդ բռնել:
Որ սողունն է լեզվով բռնում զոհին
Քամելեոնները մեծ հաջողությամբ իրենց որսն անում են լեզվով: Նրանք հետապնդում
են ծառերի կամ թփուտների վրայի միջատներին և երբ բավականին մոտ են լինում քամելեոնը
բերանը բաց է անում և զգուշորեն անաղմուկ հանկարծակի
հարվածում լեզվով, որը ավելի քան 25 սմ է և 0,04 վայրկյանում քաշում միջատին լեզվի
կպչուն ծայրով:
Սողունները ծամել գիտեն?
Ոչ, սողունները սովորաբար սնվում են մսով և այն կուլ են տալիս ամբողջությամբ
կամ մեծ կտորներով: Բուսակեր սողուններըն ունեն ատամներ կամ ճանիքներ, որոով կտրում
են կերակուրը, բայց յան չեն մանրացնում, ինչպես ձիերն ու նապաստակները: Ինչպես և բոլոր
կենդանիները սողուններն էլ են ջուր խմում:
Ինչու է սողունը գունափոխվում
Սողունները, հատկապես մողեսները կարող են փոխել իրենց գույնը տարբեր պատճառներով:
Նրանք փոխում են իրենց գույնը երբ վախեցած են կամ բարկացած: Եղանակը նույնպես ազդում
է նրանց գույնի վրա: Պայծառ, արևոտ եղանակին
նրանք դառնում են ավելի գունեղ և ավելի գունատ՝ մռայլ եղանակին: Նրանց մոտ ապշեցուցիչ
գունափոխում է լինում, երբ որցը հանդիպում է էգին կամ ախոյանին: Մարմնի գունափոխումնը
տևում է վայրկայններ, իսկ երանգավորումը և պիգմենտացիան տևում է ավելի երկար: Քամելեոնը կարող
է երկու վայրկյանում լրիվ գունափոխվել:
Комментариев нет:
Отправить комментарий