среда, 16 декабря 2015 г.

Յուրի Սահակյան

ԱՌՎԱԿՆ ՈՒ ԳԵՏԸ
Առվակն ասաց.
- Այ Թարթառ,
Ինձ էլ առ ու քեզ հետ տար,
Բայց ոչ մարգերը օտար...
Կուզես քարոտ լանջով տար,
Կուզես ահեղ կիրճով տար,
Բայց ոչ հանդերը օտար...
Կուզես ձորում կուտակված
Ավազով ու խիճով տար:
Տար ինձ՝ ուր կկամենաս,
Տար ինձ՝ ինչքան կամենաս,
Տար ինձ, տար,
Տար ինձ, տար,
Բայց ոչ մարգերը օտար,
Բայց ոչ հանդերը օտար,
Տար ինձ, տար,
Տար ինձ, տար...

ԵՐԵՔ ՓՉԱԿ, ԵՐԵՔ ԲՈՒ...
Երեք փչակ, երեք բույն,
Երեք բնում՝ երեք բու:
Ամեն բնում՝ ձու, ձու, ձու,
Ամեն բնում՝ բու, բու, բու:
Առաջինում՝ բվաձու,
Երկրորդում էլ՝ բվաձու,
Երրորդի մեջ՝ բվաձու...
Չորորդը չկա՜:

Ի՜նչ երջանիկ բվերեն,
Ի՜նչ սիրունիկ ձվեր են,
Ձվից կելնեն ու կերգեն
Բվիկները բվերեն...


ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿՆԵՐ
Ավելն ասաց ավելին՝
Չփափագես ավելին,
Քանի սենյակ էլ մաքրես՝
Չես հասնի ցախավելին:
Լավաշն ասաց լավաշին՝
Հրավիրված եմ խաշի,
Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
Կարծումեմ շատ չի քաշի:

 Հանելուկ
Տանն էլ է տանը,
Դրսում էլ է տանը,
Աճպարար հո չէ՞
Այդ անպիտանը:

четверг, 3 декабря 2015 г.

Ձյուն

Ձյուն

Ես այսօր առավոտյան զարթնեցի և տեսա , որ ձյումախառն անձրև էր գալիս , իսկ երբ որ հագնվեցի արդեն սկսվեց ձյուն գալ : Ես շատ եմ սիրում ձյուն և  ուրախացա :Հետո գնացի դպրոց : Ես շատ էի ուզում ձնագդիկ խաղալ, բայց չէի կարող, որովհետև դաս էի անում:

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյան
Բարև ես Գևորգն եմ: Մենք գնացինք Մուշեղ Գալշոյանի դպրոց, թանգարան և երկու ամրոց: Ես իմացա , որ հիմա Մուշեղ Գալշոյանի  դպրոցում ավելի քիչ աշակերտ է սովորում ,  քան հին ժամանակներում: Այդ ժամանակ մոտ  500, 400 աշակերտ  կար: Իսկ հետո գնացինք թանգարան:Այնտեղ կային նրա հագուստները , նաև կար մի բեմ և դաշնամուր: Թանգարանից հետո գնացինք ամրոց: Այնտեղ մենք հաց կերանք և շարունակեցինք ճանապարհորդությունը դեպի մյուս ամրոց: Բայց այդ երկու ամրոցներն էլ քանդված էին: Ամրոցներից հետո մենք գնացինքն  եկեղեցի: Մենք շատ լավ անցկացրինք մեր ճամփորդությունը: