ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
1905
Առաջադրանքներ՝
1. Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերները.
ա. Աստղերն են ժպտում լուսեղեն նազով:
Աստղերը
լույս են տալիս :
բ. Խաղաղ դաշտերը մութն է համբուրում:
բ. Խաղաղ դաշտերը մութն է համբուրում:
Արդեն
մթնում է:
2. Բացատրիր ցնորք բառը և գտիր հոմանիշները:
Երևակայական պատկեր,երազանք
3. Դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները՝ կողքին գրելով դրանց եզակի թիվը:
Աստղեր-աստղ, դաշտեր-դաշտ, աչքեր-աչք
4. Դուրս գրիր խաղաղ բառով բառակապակցությունները և ավելացրու այդ շարքը:
Խաղաղ դաշտեր, խաղաղ երազներ, խաղաղ երկիր, խաղաղ երկինք, խաղաղ օր
Комментариев нет:
Отправить комментарий