понедельник, 30 января 2017 г.

ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ

ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…
Այրում են սիրտս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան…
Հարցեր և առաջադրանքներ՝
  • Դուրս գրիր բնության պատկերները:
Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում

  • Բացատրիր վերնագիրը:
Հեղինակը նկարագրում է թե ինչպես  է գալիս երեկոն գարնանը

  • Խմբավորիր գոյականները, ածականները և բայերը:
Գոյական -երկինք,աշխարհ,թռչուն,թևեր,մեկը,շարժում, գոհար, դաշտեր, սիրտ, երգեր, ձեռքեր, տենչ, սեր, երգեր, խոսքեր
Ածական -Անհուն, կապույտ,քնքուշ,նուրբ,բարակ,անտես, արագ, կապույտ, անբարբառ, անխոս, դյութական, նրբին, կուսական, լուռ
բայ-փռում է,  մաղում է,  ցրում է, այրում են, դողում են,  որոնում են, չկան, չկան:

Комментариев нет:

Отправить комментарий