вторник, 13 декабря 2016 г.

Առողջագիտություն

Դաս-6
Գրիպը վիրուսային ծագման սուր վարակիչ հիվանդություն է, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ: Այն կարող է դրսևորվել եզակի դեպքերի, համաճարակների և պանդեմիաների ձևով: Առավել տարածված են գրիպի Ա, Բ, Ց տեսակները: Գրիպի վիրուսը ժամանակի ընթացքում փոփոխվում է, ինչի հետևանքով առաջանում են նոր ենթատեսակներ:
Հիվանդության ախտանաիշներն են
ա.գլխացավ
բ. մկանացավ
գ. ջերմություն, ընդհուպ մինև 38 աստիճան
դ.հազ
ե.թուլություն
զ.հարբուխ կամ քթի խցանում
է. Հեղձուկ
ը. Երբեմն քթից արյունահոսություն
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից
Կանոն 1. Լվացվելա .Ձեռքերը հաճախակի լվանալ օճառով կամ հոսող ջրով, եթե չկա նման հարմարություն, ապա օգտագործել սպիրտ պարունակող կամ ախտահանող որևէ միջոց:
բ. Առարկաների մակերեսը լվանալ և ախտահանել կենցաղային լվացող միջոցների կիրառմամբ:
Կանոն 2. Պահպանել տարածություն և ճիշտ վարվելակերպա. Խուսափել հիվանդ մարդկանց հետ մոտ շփումից
բ. Հազալիս ու փռշտալիս բերանը և քիթը փակել անձեռոցիկով:
գ.Խուսափել ձեռքերով աչքերին քթին և բերանին դիպչելուց, քանի որ գրիպի վիրուսը տարածվում է այս ուղիներով ևս:
Կանոն 3. Իրազեկվել
ա. Գրպի վերաբերյալ իրազեկվել և տեղեկացնել ուրիշներին:
բ.Վարել առողջ ապրելակերպ, լիարժեք քնել ,սպիտակուցներով, հանքային աղերով, վիտամիններով հարուստ սնունդ ընդունել, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել:
գ.Հետևել գրիպի վերաբերյալ բժիշկների խուրհուրդներին և հայտարարություններին:
Ի՞նչ անել, եթե ձեզ մոտ առկա են գրիպի ախտանշաններա.Մնալ տանը և անհապաղ հրավիրել բժիշկ
բ.Հետևել բժիշկի խորհուրդներին, կատարել նրա նշանակումները, պահպանել անկողնային ռեժիմ և ընդունել մեծ քանակությամբ հեղուկ
գ.Փռշտալիս կամ հազալիս բերանը և քիթը փակել միանվագ օգտագործման անձեռոցիկով
դ. Հազալուց և փռշտալուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով և օճառով:

Комментариев нет:

Отправить комментарий