понедельник, 10 октября 2016 г.

Հայոց լեզու վարժություններ

43.Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Ես ջուր շատ եմ խմում:
Այս տունը ջրի գին ունի:
Նրանք արդեն ջուր էին ծեծում և հոգնեցնում էին բոլորին:
Կյանքդ ջրի պես երկար լինի:

44.Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:
Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:
Ծաղիկների հոտ ինձ մի հին երգ է հիշեցնում:
Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկումդեմքը:
Զորքը շրջապատել էր բերդն ու սպասում էր հրամանի: 
Թագավորը , հավաքել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Տհաճ պատմաթյան մեջ ընկանք:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի պայծառ օր բացվեց:
 45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:
Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:
Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ Գյուտերի փուլը շրջանը: Մարդիկ, հայտնագործեցին,, թե ինչպե՞ս պետք է պահել կրակը, ինչպե՞ս կենդանիներին ընտելացնել, քարից ու ոսկորներից տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությունը:
46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ  մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:
Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:
Բ. Փնտրել, որոնել, ման գալ:
Գ. Մտածել, խորհել, միտք անել:
Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով տարբե. են, բայց ձևով՝նույնն են . այդ բառերը կարելի է անվանել գործողություն ցույց տվող բառեր:
47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:
Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:
Ջարդել, փշրել, կոտրել, կտոր-կտոր անել, կոտրատել:
Հավաքել, ամբարել, ժողովել, գումարել, կուտակել
Հասկանալ, պարզել, գլխի ընկնել, կռահել,
Պահել, ծածկել, քողարկել, թաքցնել, պատսպարել,

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ-նման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:
Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:
Երկիր, պետություն,
թագավորություն, կայսրություն, տերություն,
 մազ, հյուսք, ծամ, վարս, հեր,
դեպք, եղելություն,
պատահար, իրադարձություն, միջադեպ,
արշալույս, ծեգ,  այգաբաց,
լուսաբաց

49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր  տրված հոմանիշներով:
Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:
Հիմալայներում, ձյունոտ անտառով անցնելիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները Հետապնդել են նրանց  և գտել են կացարան, որ քարանձավ  է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ ապրում են քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ գործածում են վայրի կենդանիների մորթիները: Կերակրվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է սարսափով ու ծայրաստիճան զարմանքով:  



50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:
Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:
Սուրբ գրքում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ուզում են այնքան բարձր աշտարակ շինել, որ գլուխը երկինք հասնի: Աստված բարկանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ էլ իրար խոսքը չեն հասկանում, խառնաշփոթություն է առաջանում, և ազգերը ցրվում են աշխարհով մեկ:
Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն գործածվում էէ, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:
51.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանց միտքը փոխելու:
Օրինակ՝
Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: - 1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկը քարայրից  ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4.Արջուկը քարայրից դուրս եկավ և  շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված (զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգնեց:
Դարբնի աղջիկն առավոտից  մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր: Դարբնի դուստրը առավոտից  մինչև երեկո պետք է խոհանոցում տանջվեր:
Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ: Ինչ-որ մեկը լուսամուտին զարկեց ու արագ գնաց:

 Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց: Անսպասելի մի խշշոց ականջին լսվեց, ու ձին լարվեց:
Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա: Քո ճամփին մենակ մի խնդիր կա:
Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու: Լուռ  առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշադրություն դարձնելու:

 
Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել: Ձորի եզրին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:
 52. Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):  
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճամփի կողքով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու թեքված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում՛ են գլուխները: Անապատը ձանձրալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է  իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:
53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):
Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով... (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը  խորտակվում.. (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:
54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:
Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:
Մնացուկ, մնացորդ, թափոն, թափթփուկ, ավելցուկ,
Ոստ, շյուղ, շիվ, ճյուղ,
Նախատինք, պարսավանք, հանդիմանություն, կշտամբանք, ավելցուկ,
Մառան, նկուղ, շտեմարան
Կասկած, տարակույս, տարակուսանք, երկմտություն



среда, 5 октября 2016 г.

Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ: 
Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թ-ին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների (հոներ) դեմ: Հազկերտ II-ը 449 թ-ին հրովարտակով հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն (կրակապաշտություն): Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում գումարված հատուկ ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը: Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները: Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն: Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը: 
Հազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ: Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով: 
Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:
Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450 թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել  է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից: Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի ամրությունները (այժմյան Դերբենդ քաղաքի մոտ) և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ: 
450 թ-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ծավալված ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդերը և նախապատրաստվել վճռական մարտի: 
Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ: Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը: Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն: Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները: 
Վարդան Մամիկոնյանի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության (Ղևոնդ Ալիշան, Դերենիկ Դեմիրճյան), քանդակագործության (Երվանդ Քոչար), գեղանկարչության (Էդուարդ Իսաբեկյան, Գրիգոր Խանջյան, Վահան Խորենյան) մեջ և թատերարվեստում: Վարդանանց են նվիրված կաթողիկոսներ Պետրոս Ա Գետադարձի «Արիացեալք» և Ներսես Դ Կլայեցու (Ներսես Շնորհալի) «Նորահրաշ» շարականները: Վաղ միջնադարից Վարդան Մամիկոնյանին և Վարդանանց նվիրված եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել Հայաստանի տարբեր նահանգներում, հայկական գաղթավայրերում, հետագայում՝ նաև Սփյուռքում:
ՀՀ-ում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության և բանակաշինությանը մատուցած ակնառու ծառայությունների համար:
Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սբ Վարդանանք:

вторник, 4 октября 2016 г.

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն  ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ  ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց  ելանէր.
Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց  ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:

Հարցեր և առաջադրանքներ
Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
Ծիրանի, զկարմրիկն, խարտեաշ, հուր, բոց  - կրակի գույնը
Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:
Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց  ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:

Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):
Որովհետև նա ծնվում էր երկնքից, երկրից և ծովից:
Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ — որ բան խորհրդանշող:
Երևակայական
Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:
Կրկնությունները ավելի պատկերավոր են դարձնում բանաստեղծությունը:
Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:
Երկնում էր երկինքը, երկնում էր Երկիրը
Երկնում էր և ծիրանի ծովը
Երկունքն էր բռնել ծովում կարմիր եղեգնիկին
Եղեգնի փողով ծուխ էր ելնում
Եղեգնի փողով բոց էր ելնում
Եվ այն բոցից վազում էր խարտյաշ պատանի
Նա հուր մազեր ուներ
Ուներ բոցեղեն մորուք
Եվ աչիկներն  էին արեգակներ: