четверг, 21 января 2016 г.

Թեստ 1

Թեստ 1
Առաջին մաս
Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Շուտով Թոմը հանդիպեց գյուղի շրջմոլիկ Հեքլբերի Ֆիննին՝ հարբեցողի տղային։ Բոլոր մայրերն ամբողջ սրտով ատում էին Հեքլբերիին և միաժամանակ վախենում, որովհետև նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ ու վատ տղա էր, մինչդեռ բոլոր երեխաները համակրում էին նրան, սիրում նրա արգելված ընկերությունը, ցանկանում նմանվել նրան։ Թոմը մյուս հարգարժան ընտանիքների տղաների նման նախանձել  Հեքլբերիի ազատ վիճակին։ Նրան ևս խստորեն պատվիրել էին չխաղալ այդ տղայի հետ։ Հենց դրա համար էլ Թոմը խաղում էր նրա հետ ամեն անգամ, երբ առիթ էր ունենում։ Հեքլբերին միշտ հագնում էր տարեց մար-կանց հնացած հագուստները, որոնք սովորաբար լինում էին պատառոտված և ծածկված տարբեր գույնի բծերով։ Նրա գլխարկը մի մեծ ճմրթված բան էր, որի ծայրից պոկվել , կախ էր ընկել մի մեծ կտոր։ Բաճկոնը, եթե բաճկոն հագնում էր, համարյա կախվում էր մինչև կրունկները, իսկ ետևի կոճակները տեղավորված էին լինում մեջքից ցած։ Միայն մի ուսակապ էր պահում շալվարը, որի նստատեղը նույնպես կախ էր ընկնում։ Շալվարի ծոպավոր ծայրերը քարշ էին գալիս ցեխի մեջ, եթե վեր չէին ծալվում։
Հեքլբերին թափառում էր ինչպես խելքին փչեր։ Լավ եղանակներին քնում էր դռների առաջ, իսկ ցուրտ օրերին՝ դատարկ տակառներում։ Նա ստիպված չէր դպրոց կամ եկեղեցի գնալ, չուներ տեր ու տնօրեն և ոչ ոքի չէր հնազանդվում։ Նա կարող էր ձուկ որսալու գնալ կամ լողալ երբ և որտեղ ուզենար, մնալ այնտեղ, ինչքան ուզենար։ Ոչ ոք չէր արգելում նրան կռվել նա կարող էր ուշանալ ինչքան ուզենար։ Նա միշտ առաջին տղան էր, որ գարնանը բոբիկ էր ման գալիս և վերջինը աշնանը կոշիկ էր հագնում։ Նա երբեք պարտավոր չէր լվացվել կամ մաքուր հագուստ հագնել։ Կարող էր հրաշալի հայհոյել։ Մի խոսքով՝ ամեն ինչ, որ կյանքը թանկագին է դարձնում, այդ տղան ուներ։ Այդպես էր մտածում Սենտ֊ Պիտերսբուրգի յուրաքանչյուր հարգարժան ընտանիքի պատկանող լավ դաստիարակված տղա։ Թոմը ողջունել  ռոմանտիկ թափառաշրջիկին։
Հելլո, Հեքլբեր։
Բարև քեզ, եթե ուզում ես։
Այդ ի՞նչ է ձեռքիդ։
Սատկած կատու։
Լսիր, ինչի՞ են պետք սատկած կատուները։
Ինչի՞ գորտնուկը բուժում են։
Հա՞։ Ես ավելի լավ միջոց գիտեմ։
Գրազ կգամ, որ չգիտես։ Ի՞նչ միջոց։
Հոտած ջուրը։
Հոտած ջո՜ւրը։ Հոտած ջուրը դատարկ բան է։
-Ինչպես են սատկած կատվով բուժում գոտնուկը:
Վերցնում ես քո կատուն և կեսգիշերից առաջ գնում գերեզմանատուն, երբ այնտեղ արդեն թաղված է որևէ մեծ հանցագործ։ Կեսգիշերին կգա մի սատանա, կամ երկուսը, կամ երեքը, բայց դու նրանց չես տեսնի կարող ես լսել քամու նման մի ձայն, կամ գուցե նրանց խոսելը, երբ այդ մարդուն տանելիս լինեն։ Քո կատվին դրանց ետևից  ուղարկել  և կասես սատանան հետևում է դիակին, կատուն հետևում է սատանային, գորտնուկը հետևում է կատվին, դուք այլևս ինձ պետք չեք։ Դա կոչնչացնի որևէ գորտնուկ։
Խելքի մոտ բան է։ Երբևէ փորձե՞լ ես, Հեք։
Ոչ, ինձ Հռակինս մայրիկն է պատմել։
Ուրեմն՝ ճիշտ է, որովհետև ասում են, թե նա կախարդ է։
Ասում են։ Իսկ ես, Թոմ, հաստատ գիտեմ, որ նա կախարդ է։ Նա կախարդել է հորս։ Հայրս ինքն է ասում։ Մի անգամ տուն գալիս նա տեսել է, որ այդ կինն իրեն կախարդել ։ Հայրս մի քար է վերցնում, և եթե տեղից չշարժվեր, նրան կխփեր։ Եվ հենց այդ գիշեր, հայրս հարբած քնած է լինում ծածկի տակ, ընկնում ու ձեռքն է կոտրում։
Դա սարսափելի է։ Ինչպե՞ս է հայրդ իմացել, որ նա կախարդ է։
Այ քեզ բան։ Հայրս ասում է, որ դա հեշտ է։ Նա ասում է, եթե քեզ նայում են չռած աչքերով, և եթե միաժամանակ փնթփնթում են, ուրեմն՝ կախարդում են։ Եթե փնթփնթում են, նշանակում է՝  աստծո աղոթքը հակառակ կողմից են ասում։

1.       Տեքստում գտի՛ր  Հեքլբերի Ֆինին նկարագրող տողերը և ներկիր դեղին գույնով:
2.        
3.       Բոլոր երեխաների ծնողներն ինչո՞ւ էին  ամբողջ սրտով ատում Հեքլբերի Ֆինին:
Ա. Ֆինը գիտեր գորտնուկի բուժման մեթոդներ:
Բ. Հեքլբերի Ֆինի ձեռքին սատկած կատու էր:
Գ. Նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ և վատ տղա էր:
Դ. Որովհետև Ֆինը Հոակինս մայրիկին կախարդ էր համարում:

4.       1. Սատկած կատուն  Ֆինին ինչո՞ւ էր անհրաժեշտ:
Ա. Թոմի նախանձը շարժելու համար:
Բ. Գորտնուկը բուժելու համար:
Գ. Ֆինը սովորություն ուներ խաղալ սատկած կատվով:
Դ.  Ֆինը պատրաստվում էր այն վաճառել:

4.2. Ի՞նչ  վերաբերմունք ուներ Հեքլբերի Ֆինի նկատմամբ Թոմը: Պատասխանը մուտքագրի՛ր:
Թոմը բոլոր երեխաների ման ուզում էր նմանվել նրան :

5.        Տեքստից գտի՛ր  և այստեղ պատճենի՛ր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե ինչպես են կախարդում:
Եթե քեզ նայում են չռած աչքերով, և եթե միաժամանակ փնթփնթում են, ուրեմն՝ կախարդում են։
6.      1. Բացի սատկած կատվից էլ ի՞նչով կարելի էր բուժել գորտնուկը:
Հոտած ջուրը


5. 2. Հավատո՞ւմ ես, որ Հոակինս մայրիկը կախարդ էր:Հիմնավորի՛ր քո կարծիքը: Պատասխանը մուտքագրի՛ր:
Ոչ՛ , որովհետև կախարդներ չկամ :
7.      Տեքստում դեղինով նշված չորս բայերը ուղիղ ձևով են , համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:
Նախանձում էր , ողջունեց , կուղարկես , կախարդել է
8.      Տեքստից դուրս գրի՛ր երկու հարցական նախադասություն:
Ինչպե՞ս է հայրդ իմացել, որ նա կախարդ է։
       Այդ ի՞նչ է ձեռքիդ։


Երկրորդ մաս


9.      Տեքստի բառերից չորսում բաց թողած տառի փոխարեն կանաչ ներկած գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը կարմիր գույնով:
Անգամ, արգելում , հագուստ
10.  Տրված նախադասության ենթական ներկի՛ր կարմիր գույն, ստորոգյալը՝ կապույտ:

Թոմը ողջունեց ռոմանտիկ  թափառաշրջիկին:

11.  Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, դի՛ր բաց թողնված կետադրական նշանը:
Միայն մի ուսակապ էր պահում շալվարը ,որի նստատեղը նույնպես կախ էր ընկնում։

12.  Ո՞ր բառն է տարեց բառի հոմանիշը: Ճիշտ տարբերակն ընդգծի՛ր:
Ա. տարօրինակ
Բ. տարրական
Գ. փոքր
Դ. ծեր

13.   Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:
Ա. ծոպավոր-պարզ
Բ. կոշիկ-պարզ
Գ. թանկագին-բարդ
Դ. մաքրություն- ածանցավոր

14.  Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է , թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:
Ա. գլխարկ-գոյական
Բ. երկուսը-թվական
Գ. չէին ծալվում-բայ
Դ. կտոր-ածական

15.  Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
կախ էր ընկած-կախվել
թիկն տալ-թիկնել
վեր առնել-բարձրացնել
մտքերի մեջ ընկնել-մտածել



Комментариев нет:

Отправить комментарий