ՊԱՊԸ
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:
 Հարցեր և առաջադրանքներ՝
1.  
Ինչպե՞ս ես հասկանում՝
 Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Մի օր երբ պապիկը արդեն այդքան էլ ուժեղ չէր ,չէր
կարողանում շատ բան անել: 
2.  
Կարդա՛ բանաստեղծության վերջին քառատողը և բացատրի՛ր:
Պապիկը մահացել է : 
3.  
Բնութագրիր պապին:
Պապիկը շատ բարի էր ու աշխատասեր: 
4.  
Նկարագրիր գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այս բանաստեղծության:
Գյուղի կյանքը ծատ դժվար է , իսկ մարդիկ աշխատասեր են: 
 
Комментариев нет:
Отправить комментарий