пятница, 15 апреля 2016 г.

Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Զերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու;

Հարցեր և առաջադրանքներ՝
1.   Առանձնացրու /գույնով կամ շեղատառով/ բնության պատկերները:
2.   Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները՝
Մշուշների շղարշի տակ
Ամպը լեզուն կուլ է տվել

Մառախուղը չի թողնում ամպին տեսնել:
    3.Ի՞նչ գույներ կօգտագործես այս բանաստեղծությունը նկարազարդելիս:

Մոխրագույն , կանաչ, բաց կապույտ 

Комментариев нет:

Отправить комментарий