вторник, 13 сентября 2016 г.

Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են

                                        Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են

Ջո անունով մի տղա նոր աշխատանքի էր ընդունվել թաղման բյուրոյում: Մի օր նա գալիս է գրասենյակ և տեսնում է, որ իր հետ աշխատող հաշվապահը` միսիս Հիլպլին լացում է; Նա ճշտում է, որ միսիս Հիլպլիին վռնդել են աշխատանքից, քանի որ Ջոն արդեն իր աշխատանքը սովորել է և կարող է աշխատել նրա փոխարեն: Ջոն որոշում է դուրս գալ աշխատանքից, որ միսիս Հիլպլիին չհանեն և նա մտնում է փոխնախագահի սենյակ և հայտնում, որ հեռանում է: Միստր Ուայլին սկզբում առաջարկում է նրան ավելի բարձր աշխատավարձ, բայց Ջոն հրաժարվում է, քանի որ այյնտեղ որտեղ նա ծնվել է, տղամարդիկ կանանց ձեռքից գործ չեն գողանում:
Երբ վեևցնում է իր աշխատավարձը ու դուրս գալիս, նա գնում է մոտոցիկլետների խանութ և տեսնում է, որ նոր մոդել են ստացել: Նա վերցնում է "Հարլի Դեյվիդսոնը" փորձարկելու համար` իր չեկը թողնելով խանութում: Նա որոշում է խենթություն անել և մոտոցիկլետով գնում Է Մոնթերեյ և ետ է գալիս իր երազած ճամփորդությունը կատարելով: Երբ վերադառնում է նրան փողը չեն տալիս, քանի որ չէր թույլատրվում այդքան հեռու քշել մոտոցիկլետը փորձարկելու համար, բայց նա շատ երջանիկ տուն է վերադառնում առանց մտածելու, թե ինչ նոր աշխատանքը պետք է գտնի:

Комментариев нет:

Отправить комментарий