четверг, 15 сентября 2016 г.

Հեծանվաերթ


Հաշվետվություն- պատում մեր հեծանվաերթ- պլեների մասին

Սեպտեմբերի 14-ին, չորեքշաբթի օրը մեր ուսուցիչները կազմակերպել էին հեծանվաերթ:
Մենք գնացինք Մայր դպրոցից հեծանիվներ վերցրեցինք և դուրս եկանք ճանապարհ: Հեծանվաերթին մասնակցում էին չորրորդ և հինգերրորդ դասարանցիները:
 Մենք քշում էինք Իսակովի պողոտայով: Ուսուցիչները մեզ սովորեցնում էին հեծանվով երթևեկելու կանոները:
Մենք քշելով հասանք Երևանյան լիճ: Այնտեղ մենք նստեցինք քարերի վրա, հանգստացանք և ընթացքում խաղ խաղացինք և նկարվեցինք:
Ճանապարհին նաև կանգ առանք նորակառույց Ռուսական եկեղեցու մոտ և նկարեցինք տարբեր գեղեցիկ նկարներ:
Ինձ շատ դուր եկավ մեր հեծանվաերթը: 













Комментариев нет:

Отправить комментарий