среда, 28 сентября 2016 г.

ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բառիմաստ

33.Մի բառով գրի´ր:
ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում  է որևէ բան: Դա նաև բեմն է  բաժանում հանդիսասրահից:  
Վարագույր
բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
Մոծակ
գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:
Վարսավիր
դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
Զանգակ

34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:
Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:
Առարկա, որը կազմված է թղթերից, որոնց վրա տպված է ինչ-որ ստեղծագործություն, հեքիաթ պատմվածք և այլն:
Առարկա, որով փակում են դեմքը, ինչ-որ կերպար ստանալու համար:
Մասնագիտություն, որի դեպքում մարդը խախում է տարևբեր դերեր:
Առարկա, որը կոշտ կեղև ունի և ուտելու է միայն միջինը:
Դեմքի արտահայտություն, որը մարդը ընդունում է երբ ուրախ է:
Մարդ փոքր տարիքում:

35.Ի՞նչ  է  նշանակում՝
հեռախոս, դպրոցական, ձայնագրիչ, ականջ, աղմուկ:
Առարկա, որով զանգում են և խոսում են:
Երեխաներ, ովքեր սովորում են դպրոցում:
Առարկա, որով ձայնագրում են:
Մարմնի մաս, որով լսում են:
Բարձր ձայներ, որոնք հնչում են միասին:

36.Տրված հնչյունախմբերը համեմատի՛ր և պարզի´ր, թե ո՞րն է դրանց տարբերությունը:
Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ ճիշտ է դասավորված:
Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ- ճիշտ չէ դասավորված:

37.Քո կարծիքով տրված  հնչյունախմբերից որո՞նք են բառեր (արտագրի´ր կամ ընդգծի´ր): Պատասխանդ պատճառաբանի´ր:
Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել:

38.Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը:
Հնչունների խումբը, որը իմաստ է արտահայտում:

39.Բացատրի´ր, թե  գլուխ  բառը ամեն մի նախադասության մեջ  ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար,  կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության  մեջ գլուխ  բառն այլ բառով չես կարող փոխարինել:
Արջը գլուխը բարձրացրեց: - այլ բառով չես կարող փոխարինել
Սարի  գլխին ինչ-որ բան է փայլում:- կատար,
 Այս մարդը  գլուխ չունի: - խելք
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր: - մաս
-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին:  - ղեկավար
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին: - վրա
Գերանի գլխից բռնի՛ր: - ծայր

40.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:
Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:
Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված:-հարսն ու փեսան, նորապսակները
Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: - ուրախությունը
Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու: - սկիզբ
Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն: - գեղեցիկ

41.Նախորդ վարժություններում գործածված գլուխ, ծաղիկ բառերն ինչո՞վ  են նմանվում: Երկուսնել բազմիմաաստ բառեր են:
Բացատրի՛ր «բազմիմաստ» բառը: Բազմիմաստ կոչվում է այն բառը, որը մեքանի իմաստ ունի:

42.Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Հացը սարքում են ցորենից:
Հացս հարամ մի արա:
Նա հացը ցամաք է ուտելու:
Հացը խլելը ուրիշի  ձեռքից շատ վատ բան է:

43.Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Նա արդեն ջուր էր ծեծում:
Իմ աչքերը ջուր կտրեցին հայրիկիս սպասելով:
Ես շատ եմ ջուր խմում:

44.Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:
Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:
Ծաղիկների բույրը  - հոտը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը - դեմքը :
Զորքը պաշարել - շրջապատել էր բերդն ու սպասում էր հրամանի:  
Թագավորը ժողովել - հավաքել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Անախորժ - Տհաճ պատմաթյան մեջ ընկանք:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ  - պայծառ օր բացվեց:


Комментариев нет:

Отправить комментарий