среда, 7 сентября 2016 г.

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
1.Տառերի անունները կարդա´:
Ա ա -այբ    Ժ ժ- ժե       ճճ - ճե        Ռ ռ - ռա
Բ բ-   բեն    Ի ի - ինի    Մ մ- մեն     Ս ս - սե
Գ գ-   գիմ    Լ լ- լյուն     Յյ-հի           Վ վ - վեվ
Դ դ-  դա     Խ խ – խե    Ն ն – նու    Տ տ - տյուն
Ե ե -  Եչ      Ծ ծ – ծա     Շշ- շա        Ր ր - րե
Զզ-    զա     Կ կ – կեն    Ո ո - ո (վո)  Ց ց - ցո
էէ-    Է       Հ հ – հո      Չչ- չա         ՈՒ ու – ու
Ը ը-   ըթ     Ձ ձ - ձա     Պ պ – պե    Փ փ - փյուր
Թ թ   - թո   Ղ ղ - ղատ  Ջջ-ջե          ֊Քք-քե
                                                           Եվ և - և
                                                           О о - о   
                                                           Ֆֆ-ֆե
2.Ինչո՞ւ են հայերեն տառերը միասին «այբուբեն» կոչվում: Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»: Առաջին երկու տառի անվանումն է:
3.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:
Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:
ա, բ, գ, ե, է, ը, թ, ժ, ի, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, ո, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ

4.Զննի՛ր ուղղագրական բառարանը և պարզի՛ր, թե բառերն ինչպե՛ս (ինչ կարգով) են դասավորված:
5.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:
դարպաս, եղինջ, , թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ
6.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Մթերք, մղկտալ, մողես, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մեղավոր:
մատյան, մեղավոր, մթերք, միլիոն, մխիթարել, մղկտալ, մողես, մրջյուն

7.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:
Ականջօղ,այժմյան, արդուկ, բերրի, գաղտնի, գզվռտոց, դաստիարակ, ելևէջ, երախտիք, երբեք, երբևէ, զարթնել, զվարթ, թղթակից, հեքիաթասաց, մրրիկ,որևէ, որևիցե, տարրական, օրրան:

8.Այբբենական կարգով դասավորի՛ր՝
ա) սենյակիդ իրերի անունները,
աթոռ, գորգ, դարակ, մահճակալ, նկար, սեղան
բ) սիրածդ գրքերի անունները,
Գանձերի կղզի, Հազար հարց ու պատասխան, Հրաշագործ բորբոս,
 գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ
աստղադիտակ, լողավազան, մանրադիտակ, մոտոցիկլ:
9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:
Օրինակ՝
որդ - արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:
Հորդ  - հարդ,  
Ուղտ-աղտ,
Գիրք- դիրք:
10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:
Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:
Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:
Հնչել ձայնել
Հնչյուն ձայն
Բարեհունչ - գեղեցկաձայն
Հնչեղ - ձայնեղ
11.Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր:
Հնչել, հնչյուն, գրել, գիր:
Թռչունների ձայները շատ գեղեցիկ են հնչում անտառում:
Գազանանոցում հետքրքիր հնչյուններ են լսվում:
Ես գրեցի իմ տնային աշխատանքը:
Հայոց գիրը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը:
12.Նախադասության մեջ ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:
Տառեր, հնչյուններ, գրերը, ձայն:
       Հանկարծ ինչ-որ երգի հնչյուններ լսվեցին:
      Ամեն ինչ լուռ էր, ոչ մի ձայն չէր լսվում:
      Հայերեն գրերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:
      Անծանոթ տառեր են, չեմ կարողանում կարդալ:
13.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:
Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:
14.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:
Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:
15.Տրված բառերում  ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:
   Ա
. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ:
   Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:
16. Տրված բառերում  և տառն ինչպե՞ս է կարդացվում:
Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:

Բ. Նաև, թեև, և:

Комментариев нет:

Отправить комментарий