среда, 12 октября 2016 г.

Մայրենի

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:
Սիրուն- տգեղ
Լավ-վատ
Մեծ-փոքր
ներքև-վերև
ուշադիր-ցրված
բարեկամ-թշնամի
 աղքատ-հարուստ
կուշտ-սոված
դիտավորյալ-պատահական
հիշել-մոռանալ
վառել- մարել
 դրական- բացասական
 հրաժեշտ տալ- բարևել
հյուսել-քանդել
թույլատրել-արգելել
ընկնել-ելնել
գումարել-հանել
թափթփել- հավաքել
պապանձվել- խոսել
գիշեր-ցերեկ
ելք-մուտք
ավարտել-սկսել
օգնել-խանգարել
արագացնել- դանդաղեցնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:
Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:
Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լի է  միջատներով:
Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:
59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:
Անպտուղ ծառը կկտրեն, պտուղով ծառին քար կգցեն:
Բարին որ չլիներ,չարը աշխարհը կքանդեր:
Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:
Թացն էլ չորի հետ վառվում է:
Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս է գալիս:
Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:
Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:
60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:
Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ աչքի չընկնող տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են նաև տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ:


Комментариев нет:

Отправить комментарий