понедельник, 17 октября 2016 г.

Արտաշես և Սաթենիկ

Արտաշես և Սաթենիկ

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս, 
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:


Նկատեցի՞ր, թե ինչպես է կարդացվում բառասկզբի յ տառը (հիշիր նաև յերկրի, յաշխարհս, յանձն, յափն բառաձևերը):
Հատվածն աշխարհաբար դարձրու:
Քե՛զ եմ ասում, այր քաջ Արտաշէս, 
Որ հաղթեցիր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հավատա իմ` ալանաց աչագեղո դստեր խոսքերին
Տուր այդ պատանուն
Քանի որ միայն քենի համար օրենք չէ, որ դյուցազունները
Այլ դյուցազունների զավակին
Սպանեն կամ ծառայեցնելով
Ստրուկների կարգում պահեն
Եվ հավիտենական թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:


Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )
Իմ կարծիքով Սաթենիկի, որովհետև նա ասում է իր կարծիքը
դյուցազուններ մասին:

Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:
Նա նաև ոզում էր, որ երկու քաջ ազգեր թշնամի

Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել

Ըստ այս հատվածի, բնավորության ի՞նչ ուրիշ գիծ կարող ես վերագրել Սաթենիկին:
Համառ, քանի, որ նա չէր հանձնվում:

Փորձիր նկարագրել Սաթենիկին:
Գեղեցիկ աչքերով, բարձրահասակ և ոսկեգույն մազերով:

Գրավոր բնութագրիր Սաթենիկին:
Նա խելացի է, բարի և համարձակ:

Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:
այր քաջ, քաջ ազգ, աչագեղոյ դուստր

Բարձրաձայն կարդա հատվածն այնպես,, որ երևա`
ա) Սաթենիկը հավատում է իր խոսքի ուժին
բ) Սաթենիկը շատ է ուզում օգնել եղբորը, բայց վախենում է` չկարողանա:

Հայոց լեզումինչև առ. 64 /հականիշներ/

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:
Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք վախենում էին անգամ քաղաք մտնել:           Նահանջեցին միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:
62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:
Օրինակ՝
տգետ գիտուն - մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:
ծույլ-աշխատասեր ծույլ մարդ, որե համարում է, որ նա շատ է աշխատում:
63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:
Ցերեկը լուսավոր է, իսկ գիշերը մութ: Ցերեկը տաք է, իսկ գիշերը ցուրտ:
Ցերեկը արթուն ես, գիշերը քնած:

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:
Ամառը շոգ է, իսկ ձմեռը ցուրտ: Ամառը օրը երկար է տևում, իսկ ձմեռը կարճ:
Ամառը թեթև ես հագնվում, իսկ ձմեռը տաք:






Комментариев нет:

Отправить комментарий