вторник, 15 сентября 2015 г.

Մխիթար Գոշ




Մխիթար Գոշ

Մխիթար Գոշ- ը եղել է հայ գիտնական, առակագիր, հոգևորական, մանկավարժ: Ծնվել է 1120–ական թթ, Գանձակում , մահացել  է 1213  Նոր Գետիկում : Սովորել սկսել է ծննդավայրում:  Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է  քահանա : Այնուհետև  սովորել է Սև լեռան գիտնականների մոտ և ստացել վարդապետի աստիճան : Վերադարձել է հայրենիք և սկզբում ապրել է Գանձակում , հետո տեղափոխվել է  Խաչեն , այստեղից էլ՝  Գետիկի վանքը : Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը:  Գետիկից ոչ հեռու կառուցվում է և Նոր Գետիկ վանքը և Մղիթար Գոշը  հանգրվանում է այնտեղ : Այնտեղ նա բացել է իր դպրոցը : Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը նրա անվամբ կոչվել է Գոշավանք: Այժմ  Գոշավանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում

Комментариев нет:

Отправить комментарий