вторник, 31 января 2017 г.

Իմ հունվարը

Այս ձմռան հունվար ամսվա ընթացքում մենք գնացինք Դիլիջան ուսումնական ճամփորդության: Ինձ շատ դուր եկավ այդ ճամփորդությունը: Մենք խաղում էինք տարբեր խաղեր, օրինակ՝ ունո, ամենա, մնջախաղ և այլն: Ինձ այն պահը դուր եկավ, երբ մենք խաղում էինք ունո խաղը ընկերներով: Մենք այցելեցինք Դիլիջանի կենտրոնական դպրոցում: Այնտեղ մենք խաղացինք ֆուտբոլ այդ դպորցի աշակերտների հետ: Ճիշտ է մենք պարտվեցինք, բայց հաղթեց ընկերությունը: Մենք նաև մասնակցեցինք սպորտլանդաին:
Դիլիջանից վերադառնալուց հետո ես մասնակցեցի Գիտունների ակումբի եզրափակիչ փուլին: Մեր խմբում ես էի, Վիգենն էր, Վահանն էր և Ռուբենը: Առաջին փուլում մեր թիմը գրավել էր առաջին տեղը և մենք դուրս էինք եկել եզրափակիչ: Իսկ եզրափակչին մենք գրավեցինք երկրորդ տեղը և շահեցինք սեղանի խաղ:
Երեկ իմ հերթն էր այդ խաղը տուն տանելու և խաղալու: Ես խաղացի իմ մայրիկի ու հայրիկի հետ և մեծ հաճույք ստացա:

Ճամբարի ուրախ և հետաքրքիր օրերից հետո ես վերադարձա իմ դասերին:

понедельник, 30 января 2017 г.

ԱՇՆԱՆ

ԱՇՆԱՆ
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ
Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար
Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ
Հարցեր և առաջադրանքներ՝
  1. Թախիծ, հողմավար, վհատություն, բաղձալի, դողդոջուն բառերը բացատրիր և գրիր հոմանիշները:
Թախիծ- տխրություն, հողմավար-, վհատություն-հուսահատություն, բաղձալի-ցանկալի, դողդոջուն-դողացող
  1. Դուրս գրիր բառակապակցությունները:
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ, ոսկի տերևները հողմավար, մեղմ խոսքի, գոհար արցունքները, թփերը դողդոջուն, խոտերը գետնահար, երգը թախծալի, աշո՛ւն, քաղցր ու բաղձալի:
  1. Ինչպես ես հասկանում հետևյալ բառակապակցությունները՝ թախծալի երգ, գոհար արցունքներ, հողմավար տերևներ բառակապակցությունները:
թախծալի երգ- տխուր երգ
գոհար արցունքներ- գեղեցիկ արցունքներ
հողմավար տերևներ- քամուց պտտվող տերևներ
  1. Դեղին գույնով ներկիր աշունը նկարագրող բառերը, տողերը, իսկ կարմիր գույնով ներկիր քնարական հերոսի զգացողությունն արտահայտող  բառերն ու տողերը:
  2. Կա՞ նմանություն աշնան նկարագրության և քնարական հերոսի տրամադրության միջև. փորձիր պատասխանդ ապացուցել և համոզել համապատասխան տողերով:
Այո, երկուսն էլ տխուր են ու թախծոտ:
Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես:
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար

  1. Սովորիր անգիր: