вторник, 24 января 2017 г.

Եռօրյա ճամբար Դիլիջանում

1–ին օր
Մենք առավոտյան պարապմունք արեցինք և ընկանք ճանապարհ դեպի Դիլիջան:Մենք ճանապարհին խաղում էինք ընկերներով, որպեսզի ճանապարհը հետաքրքրիր լինի:Մենք անցանք Սևանի կողքով և տեսանք ինչպես էին Սևանի ափերը սառցակալել:
2  ժամից հասանք Դիլիջան, մեր հանգսի տուն և սկսեցին դասավորել մեր իրերը: Հետո խաղացինք մոնոպոլիա, գնացինք ճաշելու, որից հետո մեր սենյակում սկսեցինք մաթեմատիկական հիշողության խաղ խաղալ:
Երեկոյան գնացինք ընթրիքի, որից հետո հավաքվեցինք սրահում և ընկեր Իվետայի հետ արեցինք ճամբարային քննարկում: Հետո գնացինք մեր սենյակները հանգստանալու և քնեցինք:
2-րդ օր
Զարթնեցինք առավոտյան վաղ և նախաճաշ արեցինք: Հետո գնացինք ֆուտբոլ խաղալու Դիլիջանի կենտրոնական դպրոցում: Մեր թիմը պարտվեց, բայց հաղթեց ընկերությունը: Ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցավ Սպորտլանդիան, որը շատ հետաքրքիր էր և ուրախ: Հետո մենք եկանք հետ եկանք մեր հագստի տուն, մի փոքր հանգստանացանք, խաղացինք մաթեմատիկական խաղ, իջանք ներքև և ընկեր Անահիտի ու ընկեր Իվետայի հետ խաղացինք ամենա: Հետո սկսեցինք երգել ուղիղ եթերով: Մի փոքր ուշ գնացինք քնելու:
3-րդ օր
Առավոտյան զարթնելուց հետո նախաճաշեցինք և վերադարձանք տուն:




Комментариев нет:

Отправить комментарий