понедельник, 23 января 2017 г.

Կանաչ եղևնին


Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանըԱյգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչուններըԱրևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներինԲնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագածշփոթված  երեխայիԱրևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրանՄի  մեծհզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:
Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվելՀպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.
-Ինչո՞ւ  ես  լաց  լինումայգեպանը  լացկաններին  չի  սիրում:
-Ես  լացկան  չեմբայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմոր  միշտ  փոքրիկ  կմնամԻսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալգեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:
Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.
-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերինԴու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛րՏե՛սթե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղԵվ  այնքան  պիտի  բարձրանամոր  ճյուղերս  երկինք  հասցնեմ:
Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառըԲարդու  սաղարթն  ավելի  փարթամացավԱրևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերըորպեսզի  հասնեն  եղևնունԻսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:
Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալԱնպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.
-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:
Եղևնին  լացակումած  շշնջաց.
-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:
-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:
Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:
-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:
-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզՉէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:
Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:


Առաջադրանքներ
1 Բացատրիր ընդգծված բառերը։
Հանդերձ-զգեստ
Սաղարթ-տերևներ
Հոխորտաց-բարկացավ
Ալեհեր-սպիտակ, ծեր
Սարսռաց-դողդողաց
Աղերսեց-խնդրեց
2Բնութագրի՛ր եղևնուն։
Նա փոքր էր և կանաչ և բարի սիրտ ուներ: Նա վախենում էր, որ եթե արևի ճառագայթները չհասնեն իրեն նա չի մեծանա:
3 Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։
Մեծ բարդի,  հզոր  բարդի, բարձրահասակ  բարդի,  հպարտ  բարդի, անպատկառ  բարդի:
4 Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։
Մեծ բարդի
Մեր բակում կա մի մեծ բարդի:
 հպարտ  բարդի
Մի հպարտ բարդի հիանում էր իրանով:
անպատկառ  բարդի
Անպատկառ  բարդին ընդհանրապես չխղճաց եղեվնուն:

4 Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։
Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:
5 Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։
Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:
-Ինչո՞ւ  ես  լաց  լինում
6 Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։
Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:
Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:
Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:
Երգում են թռչունները:
Արևը ողջունում  էր: 

քամին  պոկոտեց:

Комментариев нет:

Отправить комментарий