Ես ապրում եմ հեռավոր Լապլանդիայում: Իմ տունը կառուցված
է սառույցներով և զարդարված է կարմիր, կանաչ, սպիտակ կոնֆետներով և լույսերով:
Ես ամբողջ աշխարհի երեխաներին նվերներ եմ ուղարկում Նոր տարվա
շեմին: Ես ուրախանում եմ, որ երեխաները իմ տված նվերներից ուրախանում են և Նոր Տարին
համարում են լավ տոն: Ես տխրում եմ, որ տարվա մեջ ընդամենը մեկ անգամ եմ կարողանում
այցելել և ուրախացնել երեխաներին:
Ես սիրում եմ ուտել նոր տարվա քաղցրավենիքներ, դրա համար
էլ շատ գեր եմ:
Ամբողջ տարվա ընթացքում ես ստանում եմ և կարդում եմ մանուկներից
ստացած նամակները և պատրաստում եմ նրանց նվերները: Քանի որ ես չեմ աշխատում և փող չունեմ,
ինձ օգնում եմ իմ օգնական էլֆերը պատրաստել բոլոր խաղալիքները սեփական ձեռքերով:
Комментариев нет:
Отправить комментарий