1.Բնության մասին գիտելիքները անհրաժեշտ են, որպեսզի
ա) մարդիկ խելամտորեն օգտվեն բնության բարիքներից
բ) մարդիկ պահպանեն ու հարստացնեն բնությունը,
գ) բնությունից օգտվեն նաև հետագա սերունդները
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
Երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է՝
ա) Ավստրալիան
բ) Եվրասիան
գ) Աֆրիկան.
երկրագնդի ամենամեծ օվկիանոսն է՝
ա) Ատլանտյանը, բ) Հնդկականը, գ) Խաղաղը:
Ցամաքի համեմատաբար փոքր մասերը, որոնք բոլոր կողմեր շրջապատված են ջրով, կոչվում են՝
ա) հարթավայրեր, բ) բլուրներ, գ) կղզիներ:
Մեր շրջապատում օդի գոյությունը չենք զգում, որովհետև այն՝
ա) անգույն է, բ) անհոտ է, գ) թափանցիկ է:
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
Դեպի մթնոլորտ թթվածին արտազատում են՝
ա) կենդանիները, բ) բույսերը,
գ) գործարանները և ֆաբրիկաները
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
Քամին առաջանում է՝
ա) օդի հորիզոնական տեղաշարժից, բ) ծառի ճյուղերի շարժումից, գ) շոգ եղանակից:
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
Օդը՝
ա) տարբեր գազերի խառնուրդ է, բ) հեղուկ մարմին է, գ) պինդ մարմին Է:
Բնության մեջ ջուրը գտնվում Է՝
ա) հեղուկ վիճակում,
բ) պինդ վիճակում,
գ) գազային վիճակում:
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են
10. Գետնի տակից դուրս հորդող ջրերն անվանում են՝
ա) ակունք, բ) աղբյուր, գ) գետակ:
11. Նշվածներից օվկիանոսի մաս է
ա) ծովը,
բ) Լիճը,
գ) ճահիճը:
12. Ի՞նչ է հողը՝
ա) ապար,
բ) քայքայված ապար,
գ) քայքայված ապարի և հումուսի խառնուրդ:
դ) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
13. Ի՞նչ է հումուսը՝
ա) քայքայված ապար,
բ) մահացած բույսերի ն. կենդանիների մնացորդ,
գ) օգտակար հանածո:
14. Տուֆը, մարմարը, բազալտը’
ա) վառելիք են, բ) մետաղներ են, գ) շինանյութեր են
15. Բույսերին աճելու համար անհրաժեշտ Է`
ա) օդ,
բ) ջուր,
գ) Արեգակի լույս և ջերմություն,
դ) նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
Комментариев нет:
Отправить комментарий