Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Հարցեր և առաջադրանքներ՝
1.
Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
2.
Նկարիր այդ պատկերներից մեկը:
3.
Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Ես սիրում եմ կեսօրը , որովհետև արևը արդեն տաքացնում է և ես ընկերներիս հետ կարող եմ բակում խաղալ:
Комментариев нет:
Отправить комментарий