Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Զերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու;
Հարցեր և առաջադրանքներ՝
1. Առանձնացրու /գույնով կամ շեղատառով/ բնության պատկերները:
2. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները՝
Մշուշների շղարշի տակ…
Ամպը լեզուն կուլ է տվել…
Մառախուղը չի թողնում ամպին տեսնել:
3.Ի՞նչ գույներ կօգտագործես այս բանաստեղծությունը նկարազարդելիս:
Մոխրագույն , կանաչ, բաց կապույտ
Комментариев нет:
Отправить комментарий