вторник, 19 апреля 2016 г.

Քամու համբույրը

Համո Սահյան 

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, —
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ՝
1.   Թվարկիր բանաստեղծության հերոսներին. բնութագրիր նրանց:
Քամի- ուժեղ, կաղնի- հին , անտառ-ոսկեզօծ
2.   Ինչու էր քամին ծիծաղում անտառի վրա:
Որոհետև ողջ անտառը խառնեց:
3.   Առանձին սյունակներով գրիր գոյականները, բայերը:
գոյական                                        բայ
քամի                                               դողալ
համբույր                                դիպչել
տերև                                       խշխշալ
հարևան                                 տարուբերվել
գլուխ                                      կռանալ
կաղնի                                    անցնել
ճյուղ                                       հասնել
ծառ                                         ալեկոծվել
շշուկ                                       օրորել
անտառ                                  որոնել
գիրկ                                        հասնել
երկինք                                   բարձրանալ
                                            սուլել
                                            ծիծաղել

  
4.   Համառոտիր նախադասություն՝ Քամին ուրախ սուլում էր հեռվում:


Քամին սուլում էր:

Комментариев нет:

Отправить комментарий