Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում
տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է
ու դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ՝
1.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը՝
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Որ քամուց ծառը, ջրվեժը, առուն շարժվում
են , ծտերը անընդհատ ձայներ են հանում
2.Դեղին գույնով ներկիր քեզ ավելի շատ դուր եկած պատկերը. Պատճառաբանիր ընտրությունդ:
Որովհետև նկարագրում է ոսկե պատկեր:
3.Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Ներկիր այն տողերը, որտեղ «գույն»կա:
Գույնով
4.Կարո՞ղ ես արձակ վերապատմել բանաստեղծությունը; Եթե ոչ՝ ինչո՞ւ:
Բանաստեղծությունը աշնան մասին է : Նկարգրում
է , թե ինչ գեղեցիկ , ոսկի է աշունը:
Комментариев нет:
Отправить комментарий