Թեսթ 18
Ալբերտ Մորավիա
Ալբերտ Մորավիա
Երբ մտքերը սառչում են օդում
(1-ին մաս)
Պիտի որ իմանա՝
մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը
միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական
էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով
էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները
կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը,
պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և
Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար
(երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում
էր ցուրտը:
Նրա գլխում ոչ
մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր
նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից
դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով,
կանչեց.
-Հե~յ, Ծով Ա.
Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:
-Ասա՛, լսում
եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Ես մի երկրում
եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը
չեն սառչում:
-Ի՞նչ ես ասում:
-Հավատա: Ա՛յ,
օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~...»,
իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում,
որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Օրինակի համար
եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է,
մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում
ես մի կո~ւշտ մտածեցի:
-Ի~նչ էիր մտածում:
-Տարբեր բաներ:
-Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝
մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:
-Հա, բայց արևը
կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
-Ճիշտ ես ասում:
Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:
Օձ Ա. Ձուկն այնքան
խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:
Օձ Ա. Ձուկը լողաց
առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:
Լողացին, լողացին.
ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված
իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:
Ծով Ա. Ցուլը
դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
- Օձ Ա. Ձուկ,
դու արդեն մտածո՞ւմ ես:
-Իհարկե:
-Իսկ ի՞նչ ես
մտածում:
-Հազար ու մի
բան, և բոլորը քո մասին:
-Ի՞նչ ես մտածում
իմ մասին:
-Է~, չեմ ասի
ասեմ՝ կնեղանաս:
Ծով Ա. Ցուլը
տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը
հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա.
Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:
Այստեղ բոլորը
միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես,
ի~նչ բե□եր են...»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում
սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ,
մի սրա բեղերին նայեք...»:
1. Տեքստի չորս բառերում
տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
այսօր, կախված, անգամ, բեղեր
այսօր, կախված, անգամ, բեղեր
2. Տեքստից դո՛ւրս
գրիր տրված բառերի հականիշները:
ա/ցուրտ -շոգ
ա/ցուրտ -շոգ
բ/սոված -կուշտ
գ/ուրախանալ -տխրել
դ/տաքանալ-սառել
3. Կազմի՛ր երկու
նախադասություն, որ ցուրտ բառը մեկում
գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
Դրսում ցուրտ է :- ուղիղ
Դրսում ցուրտ է :- ուղիղ
Հոգումս
ցուրտ է :- փոխաբերական
4. Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով
նոր բառ կազմի՛ր:
գլուխ-գլխաբաց
գլուխ-գլխաբաց
Վերև-
5. Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
հպարտանալ ինչ-որ բանով , պարծենալ
հպարտանալ ինչ-որ բանով , պարծենալ
6. Տեքստից դո՛ւրս
գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
ա/ սուր- պարզ
բ/ սառցակտորի- ածանցավոր
գ/ Արևադարձում- ածանցավոր
դ/ երկիր- պարզ
ա/ սուր- պարզ
բ/ սառցակտորի- ածանցավոր
գ/ Արևադարձում- ածանցավոր
դ/ երկիր- պարզ
7. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս
է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/պինգվին – գոյական
բ/սառչել-բայ
գ/հաճելի-ածական
դ/Ծով Ա.Ցուլ-բայ
ա/պինգվին – գոյական
բ/սառչել-բայ
գ/հաճելի-ածական
դ/Ծով Ա.Ցուլ-բայ
8. Տեքսից դո՛ւրս
գրիր մեկ պարզ նախադասություն:
Ծովը եռում էր:
9. Լրացրո՛ւ հետևյալ
ասացվածքները:
ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի:
բ/Անունը կա ինքը` չկա:
ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի:
բ/Անունը կա ինքը` չկա:
10. Այն ի՞նչն է, այն
ի՞նչը.
Առանց ձեռքի,
Առանց ոտքի
Դռներ է բացում:
քամի
Առանց ձեռքի,
Առանց ոտքի
Դռներ է բացում:
քամի
11.
Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
12.
Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
Որ ինչ մտածես ոչ ոք չի իմանա:
Որ ինչ մտածես ոչ ոք չի իմանա:
13. Ի՞նչ էր մտածում Օձ
Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:
Հազար ու մի բան:
14. Դու՞ր եկավ քեզ
պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
Այո , շատ ծիծաղել էր:
Այո , շատ ծիծաղել էր:
15. Ո՞ր երկրում կուզեիր
ապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
Ես կուզենաի ապրել Արևադարձում, որովհետև չէին կարող իմ մտքերը կարդալ:
Ես կուզենաի ապրել Արևադարձում, որովհետև չէին կարող իմ մտքերը կարդալ:
Комментариев нет:
Отправить комментарий