пятница, 15 апреля 2016 г.

ԱՆՁՐԵՎ

ԱՆՁՐԵՎ
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, —
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

Հարցեր և առաջադրանքներ՝
  1. Թվարկի՛ր հերոսներին:
Ամպ, երկինք, ձոր, առու, ուռի, հավք, քամի, շանթ
  1. Դուրս գրի՛ր պատկերները:
Ամպը կախվել է ամպից, Ուշաթափվել է առուն, Հավքը թևերն ամփոփել , Քամին քարայրն է մտել, Քարայրի հոնքը ծռվել, Շանթը զարկել է ամպին
  1. Նկարի՛ր քեզ դուր եկած պատկերը:
  1. Գտի՛ր շանթ, հավք, սարսուռ, տագնապ, հոնք բառերի հոմանիշները:
Շանթ-կայծակ
Հավք-թռչուն
Սարսուռ-դող
Տագնապ-վախ
Հոնք-ունք
  1. Կարմիր գույնով ներկի՛ր բայերը, գոյականները՝ կապույտ, իսկ ածականները՝ մանուշակագույն:


Комментариев нет:

Отправить комментарий