Բառի կազմությունը
77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
սրտի ձև ունեցող - սրտաձև:
Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող, քարով շինված, կին բժիշկ, բալի ծա
Մորաքույր, դարպասապահ, ժամացույց, ջրաման,
գաղտնապահ, նավավար, ծաղկաթերեիկ,
արագավազ, ամենամեծ, անպոչ, համով, քարաշեն, բժշկուհի, բալենի
78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
բարձր հասակ ունեցող - բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր:
Բարեսիրտ, անխիղճ, բարձրաձայն, մշտաժպիտ,
գանձապահարան, կապուտաչյա, արքայազն, Հունաստան,
իշուկ, ծաղկազարդ, քաղաքացի, Հայաստան
79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող, բաժակը ձեռքին արտասանվող ճառ, վեպ գրող, բառարան գրող, արտասահմանում ապրող մարդ, բույսերի մասին գիտություն:
Ավետաբեր, արագընթաց, բաժակաճառ, վիպասան,
բառարանագետ, արտասահմանցի, բուսագիտություն
80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:
Օրինակ՝
գրասեղան - գր (գիր) + ա + սեղան:
Պահարան - պահ + արան:
Դուռ - չի բաժանվում:
Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, տարրական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:
Հականիշ-հակ+ա+նիշ
Բանջարանոց-բանջար+անոց
Աշակերտ- չի բաժանվում
Աշակերտական- աշակերտ+ական
Տարրական-տարր+ական
Գլխավոր-գլուխ+ավոր
Կարմիր- չի բաժանվում
Դաշտամուկ-դաշտ+ա+մուկ
Հյուր- չի բաժանվում
Հարստություն-հարուստ+ություն
Կերառատ-կեր+առատ
Վտանգ- չի բաժանվում
Комментариев нет:
Отправить комментарий