понедельник, 28 ноября 2016 г.

Իմ գրադարանը

Ես կպատմեմ իմ կարդացած գրքերի մասին


Ես փոքր ժամանակ կարդացել եմ Հրաշագործ բորբոս գիրքը: Այն մի բժիշկի մասին է,որի անունը Ալեքսանդր Ֆլեմինգ է: Նա հայտնագործել է բորբոսը, որի մշակումից ստանում են պենիցիլին դեղը, որը բուժել է շատ շատ մարդկանց և շատ կարևոր դեղ է դարձել բժշկության համար:



Կարդացել եմ նաև Ճանաչենք և սիրենք կենդանիներին Մանկական հանրագիտարանը և Կենդանիների Թագավորությունը, քանի որ ինձ հետաքրքիր է դուր գալիս կենդանիների մասին շատ բան իմանալ:


                                                                                 

                                                                           

Իմ մյուս կարդացած գիրգը 1000 հարց ու պատասխանն է: Այն մի բանի մասին չէ, այլ շատ բաների մասին է, օրինակ՝ նախնադարյան մարդկանց, դինոզավրերի, Եգիպտոսի և այլ բաների մասին:


Ես ամառային արձակուրդներին կարդացել եմ Գանձերի կղզի գիրքը: Այն ծովահենների մասին է և մի փոքրիկ տղայի, որը նրանց հետ գնում է գանձեր որոնելու:


Փոքրիկ իշխանը մի հետագրգիր տղայի մասին է, որը ճանապարհորդում է բոլոր մոլորակններով և հասնում է Երկիր մոլորակ:


Այս գիրքը մի տղայի մասին է, որի անունը Ջելսոմինո է և նա շատ բարձր ձայն ունի: Երբ նա ցածրաձայն է խոսում, նրան լսում են անգամ ռեակտիվ ինքնաթիռի ուղևորները:  Երբ դեռ Ջելսոմինոն փոքրիկ տղա էր, նրան կոչում էին Ջելսոմինո, այսինքն Հասմիկ: 


Комментариев нет:

Отправить комментарий